EEM GHARAPAGH | Too El Taradz Grvadzaghig

gharapagh-ruins-site

EEM GHARAPAGH
(Too el taradz grvadzaghig)

Too el taradz grvadzaghig,
Eem palig’n es, ay Gharapagh.
Meghr’t odar meghvin dvogh
Eem dzaghig’n es, ay Gharapagh.

Hayasdanits kez bogogh-uh
hayasdani yekhpayr-uh cheh,
Yergoosis mech too el molor
Eem palig’n es, ay Gharapagh.

Mez chee garogh mah’n el zadel,
Mee hoki enk oo mee marmin.
Too eem Garsi, eem Sasouni,
Eem Massisi tay Gharapagh.

Akh, yerp bidi lernerit bes
Ver proontskven tserner’n hayots,
Vor ch’toghnen hayots ardzvin
Odar dzovin djay Gharapahg.

Menag too ches vor timanam,
Yot-uh trakhd oonem khlvadz.
Vana dzov-uh, Gars’n ou Van-uh,
Sipan sar-uh, Ani’n plvadz.

Gharapagh-uh mor-s ganch’n eh,
Ints eh ganchoom houysov drdoom,
Gharaphag-uh eem gagach’n eh
Garmir, paits sev ooni srdoom.

Written by Hovhannes Shiraz


Դու էլ, դառած կռուածաղիկ,
իմ բալիկն ես ա՛յ Ղարաբաղ,
Մեղրըդ օտար մեղվին տուող
իմ ծաղիկն ես այ Ղարաբաղ,

Հայաստանից քեզ պոկողը
Հայաստանի եղբայրը չէ՛,
Երկուսիս մԷջ դու էլ մոլոր
իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ:

Մեզ չի՛ կարող մահն էլ զատել,
մի հոգի ենք ու մի մարմին,
Դու իմ Կարսի, իմ Սասունի,
իմ Մասիսի թա՛յ, Ղարաբաղ:

Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պԷս
վե՛ր բռունցքուեն ձեռներն հայոց.
Որ չթողնեն հայոց արծիւն
օտար ծովին ճա՛յ, Ղարաբաղ:

Մենակ դու չես որ դիմանամ.
եօթը դրախտ ունեմ խլուած,
Վանա ծովը, Կարսն ու Վանը,
Սիփան սարը, Անին փլուած,

Ղարաբաղը մօրս կանչն է.
Ինձ է կանչում յոյսով տրտում,
Ղարաբաղը իմ կակաչն է`
Կարմիր, բայց սև ունի սրտում….